Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
10.04.2023 | 21:16

Եվրոպան չպետք է ո՛չ ԱՄՆ-ի, և ո՛չ էլ Չինաստանի հետևորդը լինի, հակառակ դեպքում, կարող ենք ներքաշվել ճգնաժամերի մեջ, որոնք մերը չեն։

Ամենավատը մտածելն է, թե մենք՝ եվրոպացիներս, պետք է հետևորդ լինենք ու հարմարվենք ամերիկյան ռիթմին կամ չինական չափազանց արձագանքին։

Մենք պետք է հստակ գիտակցենք՝ որտեղ են մեր հայացքները հատվում ԱՄՆ-ի հետ, սակայն լինի դա ՈՒկրաինան, Չինաստանի հետ հարաբերությունները կամ պատժամիջոցները, մենք ունենք եվրոպական ռազմավարություն։

Էմանուել Մակրոն

Դիտվել է՝ 106923

Մեկնաբանություններ